07/07/2015 12:31
Արծրուն Պեպանյան. Երիտասարդները կարողացան վերականգնել մարդկանց հույսը
Եթե ցանկանում ենք մեր երկրում ինչ-որ բան փոխել պետք է արժեհամակարգային հեղափոխություն անել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը, նշելով, որ սոցիալական խնդիրները մեծ արժեհամակարգի շեղումների արդյունք են:
Պեպանյանի խոսքով՝ եթե ՀԷՑ-ում ինչ-որ անօրինականություններ բացահայտվեն պետք չէ զարմանալ:
Պեպանյանի դիտարկմամբ մարդիկ սկզբում սկսեցին հավատ ունենալ երիտասարդների արժեհամակարգի նկատմամբ, հետո այդ ալիքը գնաց սփյուռք և ամբողջ հայությունը սկսեց հավատալ: Այս շարժման մեծ ձեռքբերումն, ըստ քաղաքագետի հենց այն էր, որ երիտասարդները կարողացան վերականգնել մարդկանց հույսը:
«Կենացմահու խնդիր չկա, պարտվող, հաղթող չկա, պարզապես պետք է իշխանություններին ստիպել կատարել պահանջները»,- ասաց Արծրուն Պեպանյանն ավելացնելով՝ եթե հաջողվի համոզել իշխանությունների ընդունել հանրության պահանջները, պետք է ոչ թե շուռ գալ և ասել, որ հաղթեցինք, այլ պետք է ասել՝ մեր իշխանությունները լսեցին և կատարեցին մեր պահանջը: