07/07/2015 16:39
Ուորլիք. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԱՄՆ-ն պատրաստակամ է աշխատել ՌԴ և Ֆրանսիայի հետ
ԱՄՆ-ն պատրաստակամ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում աշխատել Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Միացյալ Նահանգներից լսեցին, որ երկիրը պատրաստակամ է աշխատել Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Հիշեցնենք, որ համանախագահները վերջին օրերին այցով Վաշինգտոնում են: