07/07/2015 10:12
Պաշտոնական. Անդրեա Պիրլոն տեղափոխվում է «Նյու Յորք Սիթի»
«Յուվենտուսը» պաշտոնապես հաստատել է, որ կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարիերան շարունակելու է MLS-ում` «Նյու Յորք Սիթիում»:
«Պիրլոյի նշանակությունը հնարավոր չէ ներկայացնել միայն վիճակագրությամբ: Մեր ակումբի համար պատիվ էր 4 տարի Անդրեայի հետ նույն ուղիով ընթանալ: «Յուվենտուսը» Պիրլոյին ամենալավն է մաղթում: Շնորհակալություն ամեն ինչի համար, Մաեստրո՛»,-ասված է թուրինյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Անդրեա Պիրլոն «Յուվենտուս» էր տեղափոխվել 2011 թվականին, այս ընթացքում մասնակցել է 164 խաղի, խփել է 19 գոլ, որից 15-ը` տուգանային հարվածներից, կատարել է 35 գոլային փոխանցում և նվաճել է 7 տիտղոս: