07/07/2015 12:14
Պիրլո. «Նյու Յորք Սիթի» եմ տեղափոխվել հաղթելու համար
Կիսապաշտպան Անդրեա Պիրլոն «Յուվենտուսից» «Նյու Յորք Սիթի» տեղափոխության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
«Վաղուց ցանկանում էի ուժերս փորձել MLS-ում, նոր փորձ ստանալ: Երբ իրական հնարավորություն առաջացավ, ես օգտագործեցի այն: «Նյու Յորք Սիթին» այժմ վերելք է ապրում, այս թիմը կիսում է իմ` հաղթելու ցանկությունը: Այստեղ եմ եկել հաղթելու համար: Իտալիայի դուրս մի քանի հնարավորություն ունեի, բայց որոշումը կայացնելը հեշտ էր»,- Պիրլոյի խոսքը մեջբերված է «Նյու Յորք Սիթիի» պաշտոնական կայքից: