07/07/2015 09:28
Առգրավված աղբամանների նկատմամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն
«Սանիտեք» կազմակերպության հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում առգրավված աղբամանների նկատմամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, որը կպարզի, թե որքան է պատճառված վնասը։
Այս մասին գրում է «Հրապարակը» Գործը հարուցվել է Քրօր. 185 հոդվածի 3-րդ մասով՝ ուրիշ գույքը դիտավորյալ վնասել, սակայն մեղադրյալ առայժմ չկա։ Եթե պարզվի, որ աղբամանները պիտանի են օգտագործման, ապա դրանք կվերադարձվեն ընկերությանը։ Հակառակ դեպքում՝ քննիչներին տաժանատկիր աշխատանք է սպասվում, բացահայտելու, թե ցուցարարներից որ մեկը որ օրը և ինչ չափի է վնասել աղբամանները և որքան պետք է վճարի։