07/07/2015 09:42
Արթուր Բաղդասարյանն ընտրվել է «Սիստեմա ԱՖԿ»-ի խոշոր բանկերից մեկի՝ ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամ
Երեկ «Հրապարակը» տեղեկացել է, որ Արթուր Բաղդասարյանը «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ ընտրվելուց հետո, հիմա էլ ընտրվել է «Սիստեմա ԱՖԿ»-ի խոշոր բանկերից մեկի՝ ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամ:
Հիշեցնենք, որ ռուսաստանյան բանկերի առաջին տասնյակում գտնվող ՄՏՍ բանկի սեփականատերը Ռուսաստանի կառավարությունն է, այն Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի ռուսաստանյան մասնաճյուղի իրավահաջորդն է. Նրա վարկային պորտֆելը կազմում է 2 միլիարդ դոլար»: