07/07/2015 12:57
ԲՀԿ-ականները արյուն են հանձնել
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու խմբակցության անդամները, ինչպես նաև կուսակցության երիտասարդական թևն այսօր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արյուն են հանձնել՝ լեյկոզով հիվանդ երեխաներին օգնելու, ինչպես նաև արյան բանկը հարստացնելու նպատակով: Լրագրողների հետ զրույցում Ն.Զոհրաբյանն ասաց, որ տեղյակ են, որ արյան բանկը արյան դոնորների պակաս ունի, իսկ դրան զուգահեռ տեսանելի է, որ արյան լեյկոզով հիվանդ երեխաների թիվն է աճում, այդ իսկ պատճառով էլ որոշում են կայացրել օգնել:
«Կուսակցությունը վաղուց պայմանավորվածություն ուներ արյունաբանության ինստիտուտի հետ: Եվ եթե գոնե մի քանի երեխայի կարողանանք օգտակար լինել, ապա դա մեզ համար իսկական երջանկություն կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ պայմանավորվածություն ունեն կլինիկայի հետ և երբ անհրաժեշտությունը լինի, պատրաստ են օգտակար լինել: