07/07/2015 16:00
«Ոչ թալանին». Հուլիսի 14-ին երթով կշարժվենք դեպի դատախազություն
Հուլիսի 14-ին, ժամը 18:00-ին Երևանում տեղի կունենա պահանջի երթ՝ դեպի ՀՀ դատախազություն: Այս մասին տեղեկանում ենք «Ոչ թալանին» նախաձեռնության տարածած հայտարարությունից:
«Հարգելի հայրենակիցներ, հուլիսի 14-ին, ժամը՝ 18։00-ին երթով շարժվում ենք դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։
Սույն հավաք-երթն իրազեկված է։ Հավաքի երթուղին՝ Մոսկվա կինոթատրոն -Թումանյան - Մաշտոց -Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան- ՀՀ Գլխավոր դատախազություն»,- ասված է հայտարարության մեջ: