07/07/2015 11:23
Կանխվել է առանձնապես խաշոր չափերի թմրամիջոցի ներկրման դեպք
Հուլիսի 6-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման դեպք: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինից՝ հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել հիմնարկի դատապարտյալ Բ.Կ.-ի համար վերջինիս մոր՝ Վ.Կ.-ի կողմից բերված հանձնուքը:
Զննությամբ պարզվել է, որ շոկոլադե կոնֆետների մեջ լցոնված է B8 դաջվածքով 12 դեղահաբ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: