07/07/2015 14:11
Կառավարության հերթական նիստը՝ վաղը
Վաղը կկայանա կառավարության հերթական նիստը: Նշենք, որ հինգշաբթի օրը՝ հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում պետք է հանդիպի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, այդ իսկ պատճառով կառավարության նիստը տեղափոխվել է վաղվա:
ՀՀ և ՌԴ վարչապետերի միջև կայանալիք զրույցի ընթացքում քննարկվելու են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող և ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: