07/07/2015 10:49
Հայաստանը բիոբանկի ստեղծման մասին է մտածում
ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվում են Հայաստանում բիոբանկ ստեղծելու հնարավորությունները, ինչը ենթադրում է բնակչության կամ որոշակի խմբի բիոլոգիական լայնածավալ նյութի հավաքագրում ու պահպանում:
Ինչպես տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից, բիոբանկերի գործունեության համար անհրաժեշտ են համապատասխան պահպանման վայրը, լաբորատորիա, սառնարանային պայմաններ, անվտանգության կանոնների ապահովում: Բիոբանկերն առավել զարգացած են եվրոպական երկրներում: Կարևոր է բիոբանկերի` գիտահետազոտական աշխատանքների իրականացման և գիտության զարգացման համար կարևոր նախադրյալ հանդիսանալը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ բիոբանկերի նման ծրագրերի ներդրման և զարգացման համար առաջին հերթին առկա է օրենսդրական բազայի մշակման անհրաժեշտություն: