07/07/2015 13:50
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում այսօր անսպասելի ստուգումներ են սկսվել
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում այսօր անսպասելի ստուգումներ են սկսվել: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
«Հարավային ռազմական շրջանի հանձնաժողովը՝ տեղի զորքերի հրամանատարի տեղակալ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է սկսել»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանձնաժողովը կստուգի Էրեբունիի ավիացիոն զորամասի հերթապահ ուժերի և Գյումրիում ռազմաբազայի մարտական պատրաստվածությունը։