07/07/2015 09:35
Իշխանական շրջանակներում քննարկվում են սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետները
Իշխանական շրջանակներում սկսել են քննարկել սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետները, և նեղ շրջանակում արդեն հանրաքվեի օր են նշում՝ նոյեմբերի 29: Մասնագիտական հանձնաժողովը վերջին շտրիխներն է անում փոփոխությունների մեջ:
Երեկ, երբ «Հայկական Ժամանակի» թղթակիցը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ նախատեսվում է հանրաքվեն անցկացնել նոյեմբերի 29-ին, նա պատասխանել է. «Ես չեմ կարող ասել, դա արդեն իմ որոշելիք հարցը չէ, ըստ պատրաստ լինելու աստիճանի, բայց գրաֆիկն այնպես է, որ ԱԺ պետք է, որ հասցնենք օգոստոսի վերջին: Այն տարբերակը, որ կգնա քննարկման, այդ թվում՝ և ԱԺ, կամ օգոստոսի վերջին, կամ սեպտեմբերի սկզբին կլինի»:
Անցյալ շաբաթ մասնագիտական հանձնաժողովը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ մի շարք առանցքային ճշգրտումներ է արել: