07/07/2015 16:26
«ՍԱՍ»-ի Արտակը` Carrefour-ում. Լուսանկարներ
ԱԺ գործարար-պատգամավոր, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը այսօր առևտուր էր անում Carrefour-ից: Aysor.am-ի ֆոտոխցիկը ֆիքսեց պատգամավորին այն պահին, երբ վերջինս բջջային հեռախոսով լուսանկարում էր աղցանները՝ միաժամանակ սպասելով, որ իրեն կսպասարկեն: Սա դուր չեկավ անվտանգության աշխատակցին, ով զգուշացրեց հաճախորդին, որ լուսանկարել խանութում չի կարելի:
Այնուհետ պատգամավորը հեռացավ բաժնից՝ այդտեղ թողնելով իրեն ուղեկցող տղամարդուն, որ վերցնի գնած աղցանը, մինչդեռ ինքը հետաքրքրությամբ ուսումնասիրում էր խանութի բաժինները: