07/07/2015 19:00
Մոսկվայում կհայտնվեն «Սելֆին վտանգավոր է» վահանակներ
Մոսկվայում բարձրահարկ շենքերի տանիքներին, կամուրջներին և այլ վայրերում, որոնք բարձր ռիսկայնություն են պարունակում, կհայտնվեն «Սելֆին վտանգավոր է» զգուշացնող վահանակներ: Այս մասին գրում է Գազետա.ռուն:
Ըստ մասնագետների՝ նման գրառմամբ վահանակների տեղադրման համար քաղաքային իշխանությունների հատուկ հանձնարարական անհրաժեշտ չէ, դա կարող է իրականացվել նման օբյեկտների սեփականատերերի նախաձեռնությամբ: Բայց վահանակները սթափեցնող ազդեցություն կունենան՝ զգուշացնելով, որ սելֆի անելը վտանգավոր է:
Աղբյուրը հիշեցնում է, որ տարվա սկզբից Ռուսաստանում հարյուրից ավելի դժբախտ պատահար է տեղի ունեցել անհաջող սելֆի անելու ժամանակ: Տասնյակ մարդիկ մահացել են: