07/07/2015 13:23
Փլուզում՝ Նոյեմբերյանում. ճանապարհն անանցանելի է
Այսօր՝ ժամը 9:16 տեղեկատվություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, ինչից ճանապարհը դարձել է անանցանելի: Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Շահումյան փողոցում թիվ 13 տան մոտակայքում՝ Ա. Գ.-ին պատկանող անասնագոմի 25 քառակուսի մետր և ավտոճանապարհի հենապատի 9 մետր երկայնքով: