08/07/2015 09:16
ՀՀԿ-ական Սպարտակ Մելիքյանը հայտնվել է սնանկության եզրին
«Հայկական Ժամանակը» գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և հայտնվել է սնանկության եզրին:
Խոսվում է, որ նա մի քանի միլիոն դոլարի վարկային պարտավորություններ ունի հայաստանյան բանկերից մեկի նկատմամբ, որը չի կարողանում վճարել: Երեկ պատգամավորն այդպես էլ չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին»: