08/07/2015 09:51
Լավ եմ արել, պիտի մի քանի գլուխ ջարդեի՝ մի քանի ապակի եմ ջարդել. Զարզանդ Նիկողոսյան
Սյունիքում վենդետայի ալիք է բարձրացել: Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա հարձակում է տեղի ունեցել, կոտրվել են խանութի ապակիներն ու դռները: Հարձակումը կազմակերպել է Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի թիկնապահ հայտնի Զարզանդ Նիկողոսյանը, ով պարբերաբար հայտնվում է իրավապահների տեսադաշտում, բայց հմտորեն ամեն անգամ խուսափում է պատժից:
«Լավ եմ արել, պիտի մի քանի գլուխ ջարդեի՝ մի քանի ապակի ե ջարդել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է Լիսկայի հավատարիմ թիկնապահը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։