08/07/2015 09:10
Կառավարությունը և «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համատեղ կորոշեն, թե որ ընկերությունը պետք է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք պատրաստ են վաճառել Հայաստանում իրենց դուստր ձեռնարկությունը, եթե «լավ գին առաջարկող լինի»: Մինչ այս նրանք հերքում էին այդ հնարավորությունը:
Բայց ուշագրավ է, որ նա նաև ասել է, թե ՀԷՑ-ում սպասվող աուդիտն անցկացնող ընկերության ընտրության նպատակով առաջիկայում մրցույթ կհայտարարվի, որը կազմակերպելու են ՀՀ Կառավարությունը և «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համատեղ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: