08/07/2015 09:30
ՀԾԿՀ-ի այսօրվա նիստում ընդգրկված հարցերից 13-ը ՀԷՑ-ին տուգանելու մասին են
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից 13-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանելու մասին են: Այդ որոշումներով նախատեսվում է ՀԷՑ-ին տուգանել ընդհանուր 75 միլիոն դրամի չափով:
Տուգանքների հիմնական պատճառները նույն են՝ ՀԷՑ-ը չի կատարել իր պարտականությունները և հրաժարվել է քաղաքացիներին միացնել էլէներգիայի մատակարարման համակարգին և նրանց հոսանք տալ:
«Ժողովուրդի» հետ զրույցում ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալիա Սարջյանն ասել է, որ իրենք այդ հարցի հետ կապված դեռևս դիրքորոշում չունեն ու այսօր կայտնեն իրենց դիրքորոշումը:
Ի դեպ, քաղաքացիներին համակարգին չմիացնելու քայլը ՀԷՑ-ը պատճառաբանել է ֆինանսատնտեսական ծանր վիճակով: