08/07/2015 09:46
Ռուսական գեներալիտետը հերթական անգամ դավեր է նյութում Պարույր Հայրիկյանի դեմ
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, թե Ռուսաստանից իրեն զգուշացրել են, որ բաբձբաստիճան զինվորականները խոսել են «Իր հարցերը լուծելու» անհրաժեշտության մասին։
Փաստորեն ռուսական գեներալիտետը հերթական անգամ դավեր է նյութում և մահափորձ նախապատրաստում Պարույր Հայրիկյանի դեմ: Նախորդ անգամ, եթե հիշում եք, դավադիր գնդակը դիպավ ինքնիշխանության խորհրդանիշի ուսին, և այդպիսով մեր ագգային ինքնությունը փրկվեց: Բայց պետք է զգոն լինել, քանզի ոսոխը նենգ է, մանավանդ, որ Պարույր Հայրիկյանի խոցվելով միասնական Եվրոպայի գաղափարն է խոցվելու»,- գրում է թերթը։