24/07/2015 20:00
Վաղը Շենգավիթում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 27-ին ժամը 8.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդ թաղամասի, Արին Բերդի 3-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: