24/07/2015 20:16
Նորք-Մարաշի գերեզմանատան աղբարկղի մոտ զինամթերք են թողել
Հուլիսի 23-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորք-Մարաշի գերեզմանատան աղբարկղի մոտ զինամթերք է թողնում:
Ինչպես փոխանցում են ՀՀ ոստիկանությունից՝ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է փամփշտատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, և ինքնաշեն 5.6 մմ տրամաչափի կրակող սարք:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: