25/07/2015 16:29
«Ունիվերի» դերասան Անդրեյ Գայդուլյանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
«Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին գրում է Lifenews-ը՝ նշելով, որ դերասանի մոտ ախտորոշվել է լիմֆոմայի երկրորդ աստիճան:
Նշվում է, որ դերասանն արդեն անցնում է քիմիաթերապիայի կուրս: Բժիշկները դրական տեղաշարժի հույս ունեն: Հակառակ դեպքում Գայդուլյանին ստիպված կլինեն նորից վիրահատել:
Հիշեցնենք, որ դերասանի ինքնազգացողությունը վատացել էր օրեր առաջ, որից հետո նա տեղփոխվել էր օնկոլոգիական հիվանդանոց: