25/07/2015 11:20
Սևան-Երևան ճանապարհին մարդատար մեքենան բախվել է բեռնատարին
Նախօրեին ժամը 19.32-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին` Լեռնանիստ գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 45-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Ն. Բ.) ավտոմեքենան և «Դաֆ» մակնիշի (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Ու.) բեռնատարը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ն.Բ.-ը և ուղևորը (Գ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ն. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ.-ինը՝ ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականը: