25/07/2015 12:53
Վենգեր. Չեմ երաշխավորի և չեմ բացառի, որ կլինեն նորեկներ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմը ներկայիս կազմով կարող է հաջողությամբ հանդես գալ նոր մրցաշրջանում:
«Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ հնարավորության դեպքում կարող ենք ուժեղացնել կազմը, սակայն դրա անհրաժեշտությունը չկա: Մենք լավ կազմ ունենք, ես գոհ եմ: Դեռևս նախորդ մրցաշրջանում մենք ինքնավստահ թիմ ենք ստեղծել: Ցանկանում եմ շարունակել այդ աշխատանքը, ոչ թե սպասել նորեկների: Մինչև տրանսֆերային պատուհանի փակումը չեմ երաշխավորի և չեմ բացառի, որ կլինեն նորեկներ»,-ֆրանսիացի մասնագետը խոսքը մեջբերված է «The Mirror»-ից: