25/07/2015 13:24
Ադրբեջանական բանակն առաջնագծում կորուստ ունի
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է առաջնագծում զոհի մասին: Ըստ գերատեսչության, իբրև թե հայերի ներթափանցման փորձը հետ մղելիս՝ մահացել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող Էլդար Սահավաթ օղլու Ֆաթուլաևը:
Մինչ այդ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե 40 ադրբեջանցի զինվոր ընկել է շրջափակման մեջ ու Ֆաթուլաևը մահացել է հենց այդ ժամանակ:
Հավանաբար շրջափակման մասին այս ինֆորմացիայով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում վերջին օրերին իր տված զոհերի իրական թիվը ներկայացնելու համար: