25/07/2015 12:30
Մինչև սեպտեմբեր «Ալյանսը» գրասենյակներ կունենա բոլոր մարզերում
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը իր հերթական տարածքային գրասենյակն է բացել Ալավերդի քաղաքում: Այն համակարգելու է կուսակցության Ալավերդի քաղաքի և մոտակա բնակավայրերի տարածքային կառույցների գործունեությունը:
Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ ընտրվել է կառույցի խորհուրդ, որն առաջիկայում կընտրի նաև կառույցի ղեկավարին:
Աղբյուրը հիշեցնում է, որ մինչև սեպտեմբերի 1-ը նախատեսված է «Ալյանսի» տարածքային գրասենյակների բացում ՀՀ բոլոր մարզերում: