25/07/2015 12:00
28-ամյա քաղաքացին ընկել է ձորը. Նրա վիճակը ծանր է
Նախօրեին ժամը 23.34-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1987թ. ծնված Գ. Ս-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: