25/07/2015 11:34
Օգնենք արցախցի սիրված ռեփեր Լյոկային
Արցախցի երիտասարդ ռեփեր Վալերի Ղազարյանի՝ Լյոկայի մոտ ախտորոշվել էր ռևմատոիդ-պոլիարթրիտ հիվանդությունը, որի սրացման պատճառով հինգ տարի առաջ նա մի քանի ամիս պառկած է եղել, առանց շարժվելու: Ամեն տարի Վալերին տաս օր հիվանդանոցային բուժում է ստանում և երբ անցած ամիս սուր ցավեր են բռնում՝ մտածում է, թե ռևմատոիդ-պոլիարթրիտի խնդիրն է նորից գլուխ բարձրացրել: Երևանում հետազոտությունն ի հայտ է բերում խնդիրներ ոսկորի հետ (Артроз тазобедренного сустава, коксартроз 3 степени), ցուցում է ստանում անհապաղ վիրահատվել, այլապես ոսկորների քայքայումը գնալով կխորանա: Իսկ Վալերին արդեն այսօր է դժվարությամբ քայլում:
Վիրահատության համար անհրաժեշտ է 4.100.000 դրամ:
Գումարը փոքր չէ: Արցախ-TV-ի պատրաստած տեսանյութից տեղելանում ենք, որ այսօր Ստեփանակերտում բարեգործական համերգ է կազմակերպվելու Վալերիին օգնելու նպատակով՝ «Լյոկա, քայլիր» խորագրով, որից հետո նրա ընկերները, որոնք ձեռնամուխ են եղել օգնել տաղանդավոր երիտասարդին, մտադիր են դիմել բարեգործներին: Իսկ արդեն այս պահին ցանկացողները կարող են Վալերիին օգնել թեկուզ 1000 դրամով՝ այդ կոչը արդեն շատ մեծ արձագանք է ստացել Facebook-ում:
Վալերիին օգնելու համար հաշվեհամար է բացվել.
1150006925130100
Հայ բիզնես բանկ
Վալերի Ղազարյան Վարդգեսի