25/07/2015 14:21
Լ. Շիրինյան. Ադրբեջանը կարող է միջին ինտենսիվությամբ պատերազմի գնալ
Սահմանադրական բարեփոխումները, որ նախաձեռնել են ՀՀ իշխանությունները, շարունակ սրելու են իրավիճակը սահմանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա համոզմամբ՝ ներկայացված բարեփոխումների նախագիծը պետականության լիկվիդացիայի նպատակով է:
«Սա դանդաղ պատերազմ է, որի նպատակն է լարվածություն պահպանել, սպառել ռեսուրսներ, չթողնել, որ Արցախի և Հայաստանի սահմանամերձ տարածքները մշակվեն, քանի որ Ադրբեջանը հասկանում է, որ հայկական բանակի բարձր պրոֆեսիոնալիզմը թույլ չի տա նրան ճակատային գրոհով հաղթանակ տանել»,- նշեց բանախոսը:
Վերադառնալով Սահմանադրական բարեփոխումներին` քաղաքագետ Շիրինյանը կրկնեց՝ ադրբեջանցիները կարող են այս վիճակից օգտվել ու միջին ինտենսիվությամբ պատերազմի գնալ:
Նա նաև կարևորեց, որ Արցախը պետք է բանակցությունների կողմ դառնա: