25/07/2015 12:20
Սպանդարյան համայնքը ղեկավար կընտրի
Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրանական ընտրական հանձնաժողովից:
Նախօրեին ԿԸՀ նիստում տեղի է ունեցել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը ` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: