25/07/2015 16:02
Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Բեռլինում վիրահատվել է
Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը, որը վերականգնողական հերթական փուլն է անցնում Բեռլինում, սրտի վիրահատություն է տարել: Նշվում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին գրում է «Նովոստի.գե»-ն:
Պատրիարքարանից չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչ վիրահատություն է տարել Իլյա 2-րդը:
Պատրիարքը Բեռլինում է հունիսի 14-ից: Հավանաբար նա հայրենիք կվերադառնա հուլիսի 30-ին: