27/07/2015 10:42
Իգուայինը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուայինը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Սիթիում»:
«Football Italia»-ն հաղորդում է, որ «քաղաքաբնակների» ղեկավարությունն Իգուայինին դիտարկում է որպես Ստեֆան Յովետիչին և Էդին Ջեկոյին փոխարինող: Նրանցից առաջինը վաղը բուժզննում է անցնելու «Ինտերում», իսկ Ջեկոն բանակցում է «Ռոմայի» հետ: Իգուայինի հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն:
Հավելենք, որ 27-ամյա Իգուայինը նախորդ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում մասնակցել է 58 խաղի, խփել է 29 գոլ, կատարել է 10 գոլային փոխանցում: