27/07/2015 19:29
Մինչև տարեվերջ Խարբերդ թաղամասն ամբողջությամբ կապահովվի արտաքին լուսավորությամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում առկա թերությունների վերացման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ վնասված լամպերը պարբերաբար փոխարինվում են նորերով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զեկուցվել է նաև, որ մինչև տարեվերջ կավարտվեն Խարբերդ թաղամասի բոլոր փողոցների և բակային տարածքների արտաքին լուսավորության ապահովման աշխատանքները: