27/07/2015 16:03
Անդրեյ Գայդուլյանը հետաձգել է հարսանիքը
Ռուսական սերիալների հայտնի դերասան Անդրեյ Գայդուլյանը, ում մոտ բժիշկները քաղցկեղ էին հայտնաբերել, սեպտեմբերին պետք է ամուսնանար: Առողջական լուրջ խնդիրների պատճառով, սակայն, Անդրեյն ու նրա հարսնացուն՝ Դիանան, հետաձգել են հարսանիքը: Այս մասին գրում է «Cosmo.ru» կայքը:
Աղբյուրը գրում է, որ զույգը գրեթե ավարտին է հասցրել վերանորոգումը բնակարանում: Բացի այս, հետաձգվել են նաև «ՍաշաՏանյա» սերիալի նկարահանումները: