27/07/2015 11:18
Մահացել է Ուիթնի Հյուսթոնի դուստրը
Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, մահացել է: Газета-ն՝ հղում անելով E!Online ամսագրին գրում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում 22-ամյա Քրիստինան գտնվում էր կոմայի մեջ։ Նա հայտնի էր որպես իրապատում շոուի հերոսուհի և երգչուհի։
«Վերջապես նա հանգիստ գտավ։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին մեծ սիրո և աջակցության համար, որը եղել է այս վերջին ամիսների ընթացքում»,- հայտարարել է աղջկա ընտանիքը։
Լրատվականը հիշեցնում է, որ աղջկա հարազատները դեռևս մեկ ամիս առաջ էին որոշել դադարեցնել նրա բուժումը, երբ բժիշկները խոստովանել էին, որ անզոր են։
Հիշեցնենք, որ Բոբի Քրիստինան անգիտակից վիճակում հայտնաբերվել էր լոգարանում հունվարի 31-ին։ Նա գտնվում էր կոմայի մեջ, սակայն վիճակը գնալով վատանում էր։