27/07/2015 15:08
Հայ բռնցքամարտիկ Դավիդ Լեմյեն կմրցի Գենադի Գոլովկինի հետ
IBF վարկածով միջին քաշային կարգի աշխարհի չեմպին 26-ամյա կանադահայ Դավիդ Լեմյեն (34-2, 31 KO) կհանդիպի WBA (Super) և WBC (Interim) վարծածով աշխարհի չեմպիոն 33-ամյա ղազախ Գենադի Գոլովկինի (33-0, 30 KO) հետ: Մենամարտը կկայանա հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում:
Դավիդ Լեմյեն ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 20-ին կանադական Մոնրեալ քաղաքում: Նրա հայրը ազգությամբ քվեբեկցի է, իսկ մայրը Լիբանանից մեկնած հայուհի է: