27/07/2015 16:29
Դ. Սանասարյան. Մեկնարկելու ենք նստացույցն ու շարունակելու ենք պահանջել որոշման չեղարկումը
«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյանը Facebook-յան իր էջում հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից/խոստումներից անցել է 1 ամիս, սակայն չկա ոչ մի գործողություն.
«Մինչ օրս անգամ չեն մատնանշել այն աղբյուրները, թե ինչպես են սուբսիդավորելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը:
Հարնապետության հրապարակի գորգի վրա 18:00-ին մեկնարկելու ենք նախապես հայտարարած նստացույցն ու շարունակում ենք պահանջել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման չեղարկումը:
Հիշեք. Մեր բոլորիս անգործության արդյունքում օգոստոսի 1-ն ՀԾԿՀ որոշումը իրավական ուժ է ստանալու, իսկ եթե միասին պայքարենք, դեռ հնարավորություն կա չեղարկելու»,- մասնավորապես գրառել է նա: