27/07/2015 20:10
«Մենք զինվոր ենք» մրցույթի շրջանակներում երիտասարդներն այցելել են Քանաքեռի զորամաս
ՀՀԿ ԵԿ Երևանի խորհուրդը և «Հետախույզների միավորում»ՀԿ-ն «Մենք զինվոր ենք» մրցույթի շրջանակներում հուլիսի 25-ին այցելել էին Քանաքեռի N զորամաս: Նշենք, որ մրցույթը նախաձեռնել են ՀՀԿ ԵԿ Երևանի խորհուրդը և «Հետախույզների միավորում»ՀԿ-ն, որի նպատակն է ամրապնդել և խորացնել զինվոր-քաղաքացի կապը:
Միջոցառման սկզբում կայացավ ստրիտբոլ խաղը, որից հետո մասնակիցները զինվորների հետ միասին ճաշեցին: Զինվորների առօրյան էլ ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար երիտասարդները նախաձեռնել էին նաև «Ինչ? Որտեղ? Երբ?» խաղը: Իսկ ահա խաղի ավարտից հետո ամփոփվեցին նաև մրցույթների արդյունքները, որի ընթացքում պարզ դարձավ, որ հաղթող է ճանաչվել զինվորների թիմը:
Բոլոր մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր: Հաղթող թիմին պատվոգրեր շնորհեց «Հետախույզների միավորում» ՀԿ-ի նախագահ Ալեքսան Մինասյանը, իսկ պատվավոր գավաթն հանձնեց ՀՀԿ ԵԿ Երևան խորհուրդի նախագահ՝ Արմեն Գևորգյանը:
Խաղին հաջորդեց նաև զինվորների առօրյայի հետ ծանոթությունը, որի ընթացքում զինվորները երիտասարդներին պատմեցին, թե ինչպես են իրենց առօրյան անցկացնում, ինչով եմ զբաղվում ազատ ժամերին, և ինչպես են մարտական պատրաստվածություն ձեռք բերում: