27/07/2015 18:47
Բռնաբարության կասկածանքով Մոսկվայում հայեր են բերման ենթարկվել
Մոսկվայում իրավապահները բերման են ենթարկել երկու հայի, որոնց կասկածում են բռնաբարության մեջ: «Պրավդա.ռու»-ի հաղորդմամբ, նախօրեին ոստիկանները հաղորդում էին ստացել, որ Շերբինկա քաղաքում, բենզալցակայանից ոչ հեռու երկու անծանոթ վախեցրել են երիտասարդ կնոջ ու բռնաբարել նրան:
Ռուսական «REN -TV» հեռուստաալիքը հաղորդել է, որ տղամարկանց նկարագրով հաջողվել է երկուսին հայտնաբերել ու բերման ենթարկել: