27/07/2015 15:49
Հեպատիտ B-ն և C-ն ժամանակ անց կարող են վերածվել առաջնային ուռուցքի
Հայաստանում հեպատիտ C-ով տառապում է բնակչության 4 տոկոսը, B-ով՝ 2-3։ Մինչև 14 տարեկան երեխաների մոտ հեպատիտ B չի հայտնաբերվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը ներկայացրեց հեպատիտ C-ի հետ կապված իրավիճակը, նաև նշեց, որ ցանկացած արյան ներարկում, եթե արվի ոչ պատշաճ ստերիլիզացված ներարկիչներով, կարող է հեպատիտի առաջացման պատճառ դառնալ:
Անդրադառնալով Քաջարանում գրանցված հեպատիտի C-ի դեպքերին՝ նա ասաց, որ հենց բժշկական սարքավորումների ոչ ստերիլ վիճակն է պատճառ հանդիսացել դեպքերի համար. «Բացի բուժսարքավորումների ոչ ստերիլ վիճակից, նաև կոսմետոլոգիական, դաջվածքների սրահներում հնարավոր է վարակվել հեպատիտի C-ով»:
Մասնագետի խոսքով՝ այս հիվանդության գլխավոր աղբյուրը եղել և մնում է սեռական ճանապարհը. Հիվանդության երկու ենթատեսակներն էլ ժամանակի ընթացքում կարող են վերածվել լյարդի ցերոզի կամ առաջնային ուռուցքի։
Նշենք, որ աշխարհում մոտ 600 մլն մարդ տառապում է հեպատիտ B-ով և C-ով։ Տարեկան 1,5 մլն մարդ էլ մահանում է հիվանդության հետևանքով։ Սակայն սրա պարագայում մահվան դեպքերը տասն անգամ պակաս են ՄԻԱՎ-ից և ՁԻԱՀ-ից։