27/07/2015 11:39
Ի՞նչ ազդեցություն է ունենում պտղի վրա հղիության ընթացքում քաշի ավելացումը
Կանանց 50%-ը հղիության ընթացքում քաշի գերավելացում է ունենում: Իսկ ինչպիսի՞ ազդեցություն է սա թողնում պտղի վրա:
Վերջին հետազոտության համաձայն՝ այն երեխաների 20.4%-ը, որոնց մայրերը հղիության ընթացքում հավելյալ քաշ էին հավաքել, 5 տարեկան հասակում ճարպակալմամբ են տառապում: Նույնիսկ կանայք, ովքեր մինչ հղիությունը ՄԶՑ նորմալ արժեք ունեին, սակայն քաշի գերավելցուկ, հղիության ընթացքում, 80%-ով մեծ հավանականություն ունեին ճարպակալմամբ տառապող երեխա ունենալու:
Սակայն քաշի պակասն էլ վատ հետևանքներ ունի: Պարզվեց երեխաների 19,5%-ը ում մայրերը հղիության ընթացքում նորմայից պակաս էին քաշ հավաքելճարպակալում ունեին, այն դեպքում, երբ քաշի նորմալ ավելացմամբ մայրերի երեխաների 14,5 %-ը ուներ նույն խնդիրը: