27/07/2015 18:28
Նաիրիտցիների աչքը ջուր կտրեց. Աշխատավարձերը չկա՜ն
«Նաիրիտի» ներկա և նախկին աշխատակիցները դեռ աշխատավարձ չեն ստացել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Համլետ Ա.-ն, ով դեռ փետրվարին կրճատման տակ էր ընկել.
«Դեռ սպասում ենք»,- ասաց նա՝ նշելով, որ թեև պահանջված համաձայնագրերը ստորագրել են, որոնցից հետո իբրև թե երկու-երեք օրում վճարումները պետք է սկսվեին, բայց ոչ ինքը, ոչ գործընկերների մեծ մասն աշխատավարձ չի ստացել:
Նշենք, որ վաղը Ազգային ժողովում կներկայացվի հաղորդում` «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: Ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները և ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից:
Նաիրիտցիները ժամը 11:00-ին հավաքվելու են ԱԺ դիմաց: