27/07/2015 12:00
Նավթն էժանանում է. Հայաստանում ինչպես միշտ հակառակ պատկերն է
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գները նվազել են 0.13 տոկոսով և կազմել 54.55 դոլար մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները էժանացել են 0.35 տոկոսով և կազմել 47.97 դոլար մեկ բարելի դիմաց։
Նշենք, որ Հայաստանում 2015 թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքի գինն աճել է 1.0%-ով: 2015 թ. հունիսին 2014 թ. հունիսի համեմատ բենզինի և Դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 10.6 % և 9.8 %-ով, իսկ 2014 թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 9.4 % և 11.0 %-ով:
2015 թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետության դիտարկված 6 քաղաքներում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.9-0.1 %-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), իսկ 5-ում գրանցվել է 0.1-0.5 % գնաճ: