Ի՞նչ անել շոգ եղանակին. ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները

27/07/2015 18:02

Ի՞նչ անել շոգ եղանակին. ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները


Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ  խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Ամենաշոգ ժամանակահատվածը Արարատյան դաշտի համար համարվում է հուլիսի 3-րդ տասնօրյակը և օգոստոսի  առաջին տասնօրյակը:

Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և  ուլտրամանուշակագույն ճառագայթումը: 

Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է նաև վարակիչ հիվանդությունների տարածման վրա, ինչը մի կողմից պայմանավորված է հիվանդությունների փոխանցողների բազմացման համար  նպաստավոր կլիմայական պայմաններով, մյուս կողմից` այն հանգամանքով, որ հիվանդությունների հարուցիչները արտաքին միջավայրում երկար ժամանակ կարող են պահպանել իրենց կենսունակությունը, ի տարբերություն տարվա ցուրտ  եղանակի: Մանրէներն ինտենսիվ են բազմանում նաև դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ, կամ ջուրը ճահճացած է):

Ամռան ամիսներին մեծանում է նաև սննդային թունավորումերի առաջացման և տարածման վտանգը` կապված արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող  սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք,  կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, փաթեթավորված սննդամթերք,  կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ-հավ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն  և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չսահմանված վայրերում կատարվող վաճառքի հետ:  Առավել բարձր ռիսկի գործոն է  սննդամթերքի  բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, որը կարող է պատճառ հանդիսանալ  սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների  (դիզինտերիա, սալմոնելոզ, շիգելոզ, իերսինիոզ և այլն) և սննդային թունավորումների  առաջացմանն ու տարածմանը:

Շոգ եղանակին զգալի ավելանում է մրսածությամբ պայմանավորված  հիվանդությունների վտանգը` խիստ սառեցված  հեղուկներ խմելու,  օդափոխիչի  կամ օդորակիչի  ոչ ճիշտ տեղակայելու  կամ օգտագործելու պատճառով:

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման  բացասական  ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է`
• խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,
• հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ,  արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ և/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,

• անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխտանքից,

• ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով  տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին  քնեն  կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
• օգտագործել սովորականից շատ հեղուկ /մոտավորապես 3 լիտր օրական/ (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),
• չչարաշահե´լ կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,

• արգելվո´ւմ է գտնվել չօդափոխվող  կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար  ժամանակ մնալ  արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել  փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
• պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,

• այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել  ջերմաստիճանին համապատասխան,
• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, պահպանել սննդամթերքը  պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,

• ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,
• չգնել  արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

• չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ,  ըմպելիքներ և հյութեր,
• հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց  և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,

• սննդամթերքը պահել փակ տարողություններում և պատշաճ ջերմային պայմաններում,
• առանձնացնել հում սննդամթերքը  եփածից, լավ եփել կամ տապակել սնունդը` 700 ոչ պակաս,

• Արգելե´լ երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ վերջինները նախատեսված չեն լողի համար, չունեն համապատասխան կառուցվածք՝ ջուրը մաքրելու համար: Լող չկազմակերպե´լ նաև գետերի, լճակների աղտոտված ափերով և ջրով (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է) հատվածներում:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:56 Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի Այսօր, 17:38 Պատմությունը շատ հստակ արձանագրելու է՝ ով է հայրենիք ազատագրել և ով է հանձնել մեր հայրենիքը․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) Այսօր, 17:27 Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Եգիպտոսի և Իրաքի Հայոց թեմերում Այսօր, 17:11 Գործ ունենք մի իշխանության հետ, որը բացարձակ կոմպետենտ չէ պետական կառավարման և ռազմավարական պլանավորման գործում, առաջնորդվում է մակերեսային ամբոխահաճո կրքերով և արկածախնդրությամբ․ ՀԱԿ Այսօր, 16:57 Ամեն ինչի գնով խաղաղությունը խաղաղություն չէ․ Հակոբ Հակոբյան Այսօր, 16:43 Դատական դեպարտամենտը 34 միլիոն դրամով դատարանների կարիքների համար ձեռք է բերել 4 նոր մեքենա Այսօր, 16:41 «Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի նախաքննությունն ավարտվել է Այսօր, 16:37 Վթար՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհեր Այսօր, 16:23 75-ամյա Վալերի Լեոնտևը թողնում է բեմը Այսօր, 16:20 Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Այսօր, 16:16 Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան Այսօր, 16:02 Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի արտոնյալ վարկ Այսօր, 15:55 Տավուշում ծառն ընկել էր «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը Այսօր, 15:52 Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են Այսօր, 15:43 Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցում անդրադարձել են Հարավային Կովկասին Այսօր, 15:36 Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են Այսօր, 15:33 2024թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում Այսօր, 15:24 Իմաստուն մարդիկ անցյալից դասեր են քաղում ու ապագային երբեք հուսահատված չեն նայում. անձնազոհությունը հասու է նվիրյալներին. Աննա Վարդապետյան Այսօր, 15:15 Տավուշում կան բնակավայրեր, որոնք պատկանել են Ադրբեջանին և դրանք պետք է վերադարձվեն. Աղազարյան Այսօր, 15:04 Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է Այսօր, 14:55 Բանկերն ինքնուրույն են որոշում որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից․ ԿԲ-ն՝ «Միր» քարտերի դադարեցման մասին Այսօր, 14:50 Տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում Այսօր, 14:43 Ճամբարակում տներից մեկը փլուզվել է. ներսում քաղաքացի է եղել Այսօր, 14:36 33-ամյա երիտասարդը ընտանեկան հարցերի շուրջ խանութում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը Այսօր, 14:30 ՆԱՏՕ-ի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն․ Պեսկով Այսօր, 14:26 Որևէ վարչական բնակավայր կամ տարածք, որը Սովետական Հայաստանի սահմաններում է եղել, չենք պատրաստվում որևէ երկրի տալ. Թորոսյան Այսօր, 14:17 Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 14:11 Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ վերընտրվելու կապակցությամբ Այսօր, 14:07 Պետք է շատ ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետն ուղղակիորեն հանդիպում է այն բնակիչների հետ, որոնք ապրում են Տավուշում. Արսեն Թորոսյան Այսօր, 14:03 Շնորհակալություն ձեր երկրի համար ավելի պայծառ ապագա կառուցելուն ուղղված ձեր աշխատանքի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Փաշինյանին Այսօր, 13:59 Ինչո՞ւ Ադրբեջանը 10, 20 տարի առաջ չէր պահանջում Տավուշի այդ գյուղերը. հիմա գիտի, որ իր առջև կա պատրաստակամ իշխանություն. Աբրահամյան (Տեսանյութ) Այսօր, 13:52 Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում Այսօր, 13:48 Պետք է անել ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Երևանում (Տեսանյութ) Այսօր, 13:45 Թուրքիայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում կայունության հաստատման վրա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:40 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ Այսօր, 13:38 Ինչպես Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշի դեպքում. Աբրահամյան Այսօր, 13:34 Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, քան երբևէ, և ես լիովին աջակցում եմ դրան. Ստոլտենբերգ Այսօր, 13:28 Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:23 Երևանում սպասվում են ինտենսիվ տեղումներ, շրջաններում՝ ձյուն և բուք Այսօր, 13:21 Կոլոմինան Ստոլտենբերգի տարածաշրջանային այցը պատմական է որակել Այսօր, 13:12 Վթար՝ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. մեքենան գլխիվայր շրջվել է Այսօր, 13:09 «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Այսօր, 13:07 Կատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Այսօր, 13:01 Չիվա բնակավայրում և դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն Այսօր, 12:56 Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի պետական սահմանի դելիմիտացիայի հետ. սա անօրինական գործընթաց է. Թաթոյան Այսօր, 12:48 Մարտի 21-ին Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվում է ձյուն Այսօր, 12:43 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը Այսօր, 12:40 Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին Այսօր, 12:37 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Այսօր, 12:28 ԱՄՆ-ից Պուտինին շնորհավորական զանգեր չեն լինի․ Պետքարտուղարություն Այսօր, 12:26 Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 12:24 Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. Կոստանյան Այսօր, 12:20 «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ նրանք կալանավորվել են Այսօր, 12:13 Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Այսօր, 12:08 Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր Այսօր, 12:03 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Այսօր, 12:01 Էլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան Այսօր, 11:56 Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 11:52 Ինչի՞ են հասցրել հարցը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները. Զախարովան՝ Փաշինյանի՝ նոր պատերազմի վերաբերյալ հայտարարության մասին Այսօր, 11:44 «Այսօրվանից սկսում եմ «Զրույցներ պետության մասին» շարքը». Նիկոլ Փաշինյանի տեսանյութը՝ TikTok-ում (Տեսանյութ) Այսօր, 11:37 Եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից․ Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 11:33 Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Այսօր, 11:25 Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում Այսօր, 11:20 Հառիճավանքի լուսաբացը. Լուսանկար Այսօր, 11:15 «Ժողովուրդ»․ Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավորին աշխատանքի է տեղավորել, որ հետը Փարիզ տանի Այսօր, 11:08 Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ Միշել Այսօր, 11:03 Երևի ավելի վտանգավոր գաղափար չկա. 30 տարվա պետականությունն իր լուրջ ինստիտուտներով քանդես, բերես-հասցնես ինքնապաշտպանական գյուղացիական ջոկատների․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:58 ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին Այսօր, 10:53 Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը Այսօր, 10:47 Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 10:44 Եթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է, որ տալիս է չպարտվելու հնարավորություն Այսօր, 10:40 «Փաստ». Փաշինյանը նեղվել է նույնիսկ «ընտրովի» հանդիպման ժամանակ սառն ու անբարյացակամ վերաբերմունքից Այսօր, 10:38 «Ժողովուրդ». ԱԺ-ն պատրաստ է և՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, և՛ օրացույցների և օրագրերի համար Այսօր, 10:36 «Հրապարակ». ՀՀ իշխանությունը կփորձի՞ հետայսու աշխատել Արցախի ՀԿ սեկտորի հետ Այսօր, 10:35 ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ Sputnik Արմենիա Այսօր, 10:34 «Փաստ». «Փողի խնդիր չունեն», բայց գնում են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով Այսօր, 10:32 «Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը Այսօր, 10:31 «Հրապարակ». Եվրադիտորդներին տրվող անձեռնմխելիությունից Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն Այսօր, 10:30 «Փաստ». Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք Այսօր, 10:27 ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Այսօր, 10:24 ՔՊ-ն նոր պատգամավոր ունի (Տեսանյութ) Այսօր, 10:16 Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 10:00 ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է ու մառախուղ. կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 09:58 Սիսիան-Գորիս ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա չորս զոհ Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Հերթական զիջումներից հետո Ադրբեջանի «ախորժակը» կզսպվի՞․ Փաշինյանն ասել է՝ երաշխիք չի կարող տալ, բայց հույս ունի Այսօր, 09:50 «Հրապարակ». ՆԳՆ-ն 89 հատ ժամացույցների համար վճարել է 10 մլն 786 հազար դրամ Այսօր, 09:47 «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դեպքում 277.5 միլիոն դրամից 99.7 միլիոնը աշխատավարձ է Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանն ու իր խմբակը իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որևէ միջպետական պայմանագիր Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Վարչապետի և ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է 18/03/2024 23:35 Փաշինյանը կնոջ հետ Համազգային թատրոնում էր՝ «...և նորից Գարուն» ներկայացմանը 18/03/2024 23:14 Ստոմատիտ․ Ինչպե՞ս բուժել 18/03/2024 23:08 Մտադիր չենք ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա․ Սալիվան 18/03/2024 22:51 Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ 18/03/2024 22:33 Ի վիճակի՞ չես՝ թող, գնա. Լավ, ինչքա՞ն կարող ես տալ, որ «պատերազմ չլինի»․ Ոսկեպարցի 18/03/2024 22:10 «Դա անում ենք Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար»․ Փաշինյանը Տավուշում հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ 18/03/2024 21:43 «Նա եկել էր ասելու, որ այդ տարածքները հանձնում է հանուն «խաղաղության»․ Մանրամասներ՝ Փաշինյանի ու տավուշցիների հանդիպումից 18/03/2024 21:34 Կիմ Չեն Ընը ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները 18/03/2024 21:18 Այս շաբաթ Վրաստանի խորհրդարան կբերվի ԼԳԲՏ քարոզչության դեմ ուղղված օրինագիծը 18/03/2024 21:03 «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ