27/07/2015 13:20
Հանգստյան օրերին հանրապետությունում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպք
Հանրապետության տարածքում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 36 պատահարի հետևանքով 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպքից բացահայտվել է 31-ը, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության 9, խարդախության 11, խուլիգանության 6, յուրացման 1, դրամանենգության և կաշառակերության 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 3 դեպք: