27/07/2015 16:16
Երևանի Ազնավուրի հրապարակում տանգոյի երեկո է անցկացվել
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում երեկ երեկոյան տեղի է ունեցել «Երևանյան ամառ 2015»-ի ծրագրային հերթական համերգը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ամբասադոր» երաժշտախմբի կատարմամբ համերգային ծրագրում հնչել են աշխարհահռչակ կոմպոզիտորների, մասնավորապես` Աստոր Պիացոլայի հանրաճանաչ ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսաստանցի հեղինակների մեղեդիներ՝ հանրահայտ ֆիլմերից։