27/07/2015 17:11
Ֆրեզնոյում պղծել են Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը
Ուրբաթ օրը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում վանդալային հարձակում է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի վրա: Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անհայտ անձիք պոկել են հուշարձանի հուշատախտակներից մեկը:
Հիշեցնենք, որ հուշարձանը բացվել էր դեռևս ապրիլ ամսին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում:
Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը հայտարարել է, որ այս մասին բողոք է ներկայացվելու տեղի իրավապահ մարմիններին և Ֆրեզնոյի նահանգային ղեկավարությանը՝ հանցագործության հեղինակներին բացահայտելու պահանջով: Նա նշել է, որ միայն այսպիսի հանցագործությունը կարող էին թույլ տալ հայերին ատողներն, ինչն անընդունելի ու աններելի արարք է համարվում:
Նկարները՝ Fresnobee.com-ի: