28/07/2015 12:25
Մեր Սահմանադրությունը չի ապահովում երկրի բարգավաճումը. Ազատ Արշակյան
Մեր Սահմանադրությունը չի ապահովում երկրի բարգավաճումը: Անհրաժեշտ է այն փոխել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Արշակյանի կարծիքով, կիսանախագահական համակարգը փոփոխությունների կարիք ունի, Հայաստանը թշվառների ու աղքատների երկիր է դառնում և պատճառներից մեկը Սահմանադրությունն է, այն չի ապահովում երկրի բարգավաճումը:
Արշակյանը նշեց, որ դեմ է Սահմանադրությունը մաս-մաս ներկայացնելուն, և կարծում է, որ պետք է ամբողջական փաթեթ ունենալ, որպեսզի եղած խնդիրները վերջնական լուծում ստանան:
Հանդիպման մյուս բանախոս, իրավաբան Էդիկ Մամիկոնյանը դեմ արտահայտվեց Սահամանադրության փոփոխություններն այս տեսքով ընդունելուն: Նրա համար պարզ չէ, թե ինչու այս հարցը նոր բարձրացվեց, և արդյոք գործող Սահմաանադրությունը եղած խնդիրները չէ՞ր կարող լուծել:
Բացի այդ, հայտնի չէ, թե ով է ֆինանսավորել այս աշխատանքները: Ըստ բանախոսի, այս նախագծով հրաժարվում ենք Հայաստանի ինքիշխանությունից: Մամիկոնյանի ձևակերպմամբ, եթե երկիրը չունի իրավական ինքնուրույնություն, ապա զրկված է սուվերենությունից: